Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն գործակցության երրորդ հռչակագիրն են ստորագրել։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ փաստաթղթի նպատակն է ամրապնդել կողմերի միջև ռազմավարական գործընկերությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ կառույցները ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին մտադիր են ակտիվացնել գործակցությունը պաշտպանության ոլորտում և գործի դնել քաղաքական, տնտեսական ու ռազմական բոլոր գործիքները՝ հասնելու իրենց ընդհանուր նպատակներին: