Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Հայաստանն այս պահին գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում։ Հանրապետությունում հիմնականում շրջանառվում է H1N1 վիրուսը, որի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝
պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը.
ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալ, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործել.
հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակել։ Խուսափել դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին դիպչելուց.
պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից։