Հունվարի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2599 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 89 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 149, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 52, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 100, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 118 իրավախախտումներ։ 237 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 377-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 93-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 58 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1740 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 135 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 98, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 108 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 58, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 40, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 1 իրավախախտումներ։ 76 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 428-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 38-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման է ենթարկվել 26 անձ։