Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության քարտուղար Դմիտրի Մեզենցևի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է թարմացնել միութենական պետության օրակարգը, ավելացնել միության ծրագրերի ֆինանսավորումը, ամփոփել անցած ճանապարհը, ուրվագծել ապագայի ծրագրերը, գրում է ТАСС-ը:
«Դաշնակցային ծրագրերի ծախսերը ոչ մի կերպ հնարավոր չէ նվազեցնել: Ոչ մի դեպքում չպետք է կրճատվեն մեր ֆինանսավորած տնտեսական, գիտական, հումանիտար և այլ ծրագրերը: Պետք է ավելացնել ֆինանսավորումը` հիմնվելով տնտեսության մեջ մեր աշխատանքի ամենաարդիական սկզբունքների և ոլորտների վրա: Այսօր դա է հարկավոր և՛ Բելառուսին, և՛ Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն։
Հարցերը քննարկելու համար Բելառուսի նախագահն առաջարկել է դեմ առ դեմ ձևաչափով կազմակերպել կառավարման բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հանդիպում: