ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հորդառատ անձրևների ու ուժեղ քամիների առաջացրած փոթորկի զոհ է դարձել 12 մարդ: Այսօր առավոտյան Կալիֆոռնիայում ավելի քան 120 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Օդերևութաբանները նահանգի լեռնային շրջաններում կանխատեսում են հորդառատ անձրևներ և ձյուն, հայտնում է Sacramento Bee տեղական հրատարակությունը։
Նախագահ Ջո Բայդենը փոթորիկի պատճառով Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել և կարգադրել է դաշնային աջակցության միջոցառումներ ձեռնարկել։
ԱՄՆ 12 նահանգում ամանորյա տոներից առաջ էլ մարդիկ են մահացել ցրտից ու ձնաբքերից, զոհերի թիվը հասել է 60-ի: Կատակլիզմներից տուժած նահանգներից են Նյու Յորքը, Օհայոն, Կենտուկին, Միսուրին, Թենեսին և Քանզասը։ Բուֆալո քաղաքում (Նյու Յորք), որտեղ մի շարք բնակիչներ սառել են իրենց մեքենաներում, սկսվել է մեծ թալան։