Երկու հիվանդանոց էլ կարելի էր կառուցել թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող միայն մեկ հանցավոր խմբավորման փողով: Նախորդ տարի բացահայտված բանդայում մոտ 2 մլրդ դրամ էր շրջանառվում:
Թեև ավելի փոքր մասշտաբների, բայց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարյուրավոր այլ դեպքեր են բացահայտվել 2022 թվականին: Կատարելագործվել են նաև իրացման մեթոդները՝ սոցհարթակներից մինչև էլեկտրոնային դրամապանակների կիրառում: