Ազգային ժողովրդավարական բևեռը բողոքի ակցիա է իրականացրել Գյումրիում՝ «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով: «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ հավաքվածները Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից պահանջել են կատարել եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունը և ապահովել Արցախը Հայաստանին կապող ճանապարհի երթևեկը։
Այնուհետև, երբ ակտիվիստները որոշել են շարժվել դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա և շրջափակել այն, ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին՝ հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար:
Մոտ 6 տասնյակ քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրիի բաժանմունքներ. նրանք բոլորը ազատ են արձակվել։