Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ը աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: