Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են Opel և Lada Priora մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ կա 6 զոհ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 4, իսկ Lada Priora մակնիշի ավտոմեքենայից՝ 2 այրված դի։