Թուրքիայի արևմուտքում մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր քաղաքից 130 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 2,5 միլիոն մարդ: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների թիվը հասել է 50-ի: