Լաչինի շրջափակման բնապահպանական պատճառները կասկածի տակ է դնում ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը։
«Ահա հերթական ադրբեջանցի չակերտավոր էկոակտիվիստը, որը փակել է Լաչինի միջանցքը»,- գրել է նա Twitter-ի միկրոբլոգում՝ կից ներկայացնելով Լաչինի միջանցքի ցույցերի ֆոնին ադրբեջանցի երիտասարդի լուսանկար:
Մեկ այլ լուսանկարում նույն երիտասարդն արդեն զինվորական համազգեստով է:
Ադրբեջանցի իրավապաշտպան Ֆարիդ Իմանովն էլ հայտարարել է, որ Բաքվի պետական համալսարանի ղեկավարությունը ուսանողներին խոստացել է աչք փակել նրանց բացակայությունների վրա և բավարար գնահատականներ նշանակել, եթե երիտասարդները միանան Լաչինի միջանցքի ցույցերին։
Իրավապաշտպանը հավելել է, որ նման իրավիճակ է ադրբեջանական մի շարք այլ համալսարաններում: