ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար «Լուրերի» հետ զրույցում նշել է՝ թուրքական կողմն այսօր տեղեկացրել է, որ վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:
«Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022-ի հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ասել է Վահան Հունանյանը: