Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաշվի առնելով Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի կոչը, հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն Ուկրաինայի շփման գծի ողջ երկայնքով սուրբծննդյան հրադադար հաստատել՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռազմական գործողությունների գոտիներում ուղղափառություն դավանող քաղաքացիներ են բնակվում: Կոչ ենք անում նաև ուկրաինական կողմին՝ հրադադար հայտարարել և հնարավորություն տալ նրանց ներկա լինել Սուրբ Ծննդյան պատարագներին»,- ասված է հայտարարության մեջ։