Չինաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ցին Գանը, որը նախկինում զբաղեցրել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանի պաշտոնը, հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերությունների զարգացումը Պեկինի առաջնահերթություններից մեկն է։
Նա ընդգծել է՝ ոչ մի երկիր չի կարող բարգավաճել մյուսի հաշվին:
«Մենք չպետք է թույլ տանք, որ նախապաշարմունքներն ու սխալ ընկալումներն առճակատում հրահրեն»,- ասել է դիվանագետը: