Ինչպիսին է իրավիճակը Ջերմուկում զբոսաշրջային տեսանկյունից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հարցին պատասխանելով՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը դրական ուղղվածություն ունի։
«Մեր հյուրանոցների մի մասն ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ։ Բայց ունենք հանգստացողներ, կարծում եմ՝ որ այսպես գնա, զգալի փոփոխություններ կլինեն Ջերմուկում տուրիստականի մասով»,- ասաց մարզպետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո առողջարանային քաղաք Ջերմուկը բազմաթիվ վնասներ էր կրել: