«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված՝ հունվարի 5-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան, Փարամազի, Զ. Անդրանիկի, Մրգանուշի փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: