ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել:
«Օր 25, Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են՝ համապատասխան միջազգային իրավունքին, ուստի վաղ թե ուշ դրանք պետք է պատշաճ կերպով բավարարվեն»,- գրել է Մարուքյանը՝ գրառման մեջ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։