Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովման շրջանակում և երկրի սահմանին ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ Բելառուսը և Ռուսաստանը շարունակում են ավելացնել տարածաշրջանային ռազմական խմբավորումների թիվը։
Մինսկի տվյալով՝ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, սպառազինությունը, ռազմական և հատուկ տեխնիկան աստիճանաբար ուղարկվում է Բելառուս։
Բացի դրանից՝ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը բարելավելու նպատակով նախատեսվում է համատեղ մարտավարական վարժանքներ անցկացնել: