Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալիռեզա Թանհային, ելույթ ունենալով «Ալ Քուդս» բրիգադի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված միջոցառմանը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալները՝ փոխանցում են իրանական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ Սադամ Հուսեյնը հարձակվել էր Իրանի վրա, երբ ամբողջ Իրանում գործում էին տասնյակ անջատողական, ապստամբող և ահաբեկչական խմբավորումներ՝ կարծելով, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա գործ կունենա միայն այդ նահանգի ժողովրդի հետ։
«Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է ներխուժել Իրանի տարածք, պետք է չսխալվի իր հաշվարկներում և իմանա, որ գործ կունենա Իրանի ողջ ժողովրդի հետ, քանի որ մեր երկիրը միասնական է՝ բաղկացած տարբեր էթնիկ խմբերից՝ տարբեր համոզմունքներով»,- հավելել Է գեներալը: