ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ հարաբերությունների օրակարգից հանել է միջուկային գործարքի վերականգնման հարցը:
Նրա խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ը պայքարում է Իրան-Ռուսաստան ռազմատեխնիկական գործակցության դեմ։
Արևմուտքը հայտարարում է, որ Թեհրանը Մոսկվային անօդաչու սարքեր է մատակարարում, որոնք ռուսական ուժերը կիրառում են ուկրաինական ուժերի դեմ: Իրանը և Ռուսաստանը հերքում են այդ մեղադրանքները։