Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը մասնակցություն է ունեցել 2020 թվականին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։
«Մենք Ղարաբաղում օգնության հասանք մեր եղբայրներին: Նույնկերպ մենք եղել ենք նաև Լիբիայում: Թուրքիան այնտեղ է, որտեղ իր եղբայրներն են»,- ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ: