ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է դեսպան Ֆիլիպ Ռիքերի` ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին:
«Դեսպան Ռիքերի աշխատանքն ընդգծում է, թե ԱՄՆ-ը որքան է կարևորում կայուն խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունների հարցում Հայաստանին ու Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը:
Ռիքերի նշանակման պահից ենթադրվում և ակնկալվում էր, որ նա այս պաշտոնը կզբաղեցնի կարճաժամկետ` մինչև 2022 թ. ավարտը:
Դեսպան Ռիքերի հեռանալը որևէ կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը:
ԱՄՆ-ը շարունակում է երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և ԼՂ հակամարտության հետ կապված կամ նրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումների որոնմանը»,- ասել է նա: