ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։
«Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում հակամարտության կարգավորման ջանքերում: Մենք կշարունակենք դրանց հավատարիմ մնալ ապագայում»,- նշել է Փրայսը։