Հիմնանորոգվել է Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Իրանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ98+000-կմ101+400 հատվածը։
3.4 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի մոտով։
Շինաշխատանքները ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարել է «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ն։