Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը միացել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կոչին, որն ուղղված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ ջանքեր գործադրելու խնդրանքով:
«Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին՝ կոչ անելով վերջ տալ Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Մենք պետք է հստակ ցույց տանք մեր հավատարմությունը ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին։
Սա ճգնաժամ է և անգործության դեպքում այն միայն կվատթարանա: Կյանքեր են վտանգված»,- գրել է քաղաքապետը Թվիթերի իր միկրոբլոգում: