Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հունվարի 4-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները։
Է. Ասրյանին են ներկայացվել զորակոչիկների ընդունման, բուժզննման և վիճակահանության ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։
ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ ձմեռային զորակոչը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: