Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Շնորհակալ եմ քաղաքապետ Բասին, որը միացավ նախագահ Բայդենին ուղղված իմ կոչին, որում հայտնում ենք ԱՄՆ ղեկավարության կողմից շրջափակումը վերացնել տալու և Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտության մասին»: