Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով զբաղվող Genocide Watch կազմակերպությունը բարձրաձայնել է արդեն մոտ մեկ ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին:
«ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին և՝
1. Կիրառի 907-րդ հոդվածն ու դադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին:
2. Կիրառի պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքները և այլ ընդունելի իրավական միջոցներ:
3. Շտապ օգնություն ուղարկի հումանիտար ճգնաժամից տուժած 120000 հայերին»,- գրել է կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։