Լեմկինի ինստիտուտը մտահոգված է, որ Արցախը կարող է հոսանքազրկվել: Նման հնարավորությունը պարզ է դարձնում Արցախի հայերի խոցելիությունը Ադրբեջանի նախագահի ցեղասպան ռեժիմի նկատմամբ: Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը:
«Ադրբեջանն ավելի քան 23 օր շրջափակել է Արցախի Հանրապետությունը: 120 հազար մարդ շրջապատված է թշնամի երկրի կողմից: Հունվարի 3-ի գիշերը Արցախը պարբերաբար հոսանքազրկվում էր, ինչն առաջացնում է Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածքի հոսանքազրկման մտավախություն:
Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկ տասնամյակից ավելի առաջ է մղում հայերի ցեղասպանության գաղափարախոսությունը՝ ադրբեջանցիներին ներշնչելով ատելություն հայերի նկատմամբ, որն արտահայտվում է բռնությունների և վայրագությունների միջոցով:
Ադրբեջանը պետք է պատժվի, ՄԱԿ-ի խաղաղապահները պետք է տեղակայվեն շրջափակված ճանապարհներին՝ պաշտպանելու հայերին և ապահովելու մարդկանց ազատ տեղաշարժն ու ապրանքների տեղափոխությունը, պետք է անմիջապես դադարեցվի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը հավատում է, որ այս ցեղասպանության հանցակից ազգերն ու կազմակերպությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ: