Գերմանական ամենամեծ օրաթերթը՝ Bild-ը, անդրադարձել է Ադրբեջանից ԵՄ էներգակիրների ներմուծմանը: Պարբերականը նշել է. «Ադրբեջանի նախագահ Ալիևը կռվում է, մարդկանց զրկում լույսից ու սննդից, իսկ ԵՄ-ն նրան գովում է որպես «վստահելի անձի»:
«Ռուսաստանն այլևս մեզ նավթ ու գազ չի մատակարարում, բայց դրանից էներգակիրների ներմուծումը բարոյապես ավելի մաքուր չէ: Ընդհակառակը, ԵՄ-ի այս նոր գործընկերը բռնապետ է, որը պատերազմում է իր հարևանի հետ և չի վախենում խաղաղ բնակիչներին էլեկտրաէներգիայից ու սննդից զրկելուց:
Իսկ ԵՄ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս խարդախ և խաբեբա մարդուն գովում է որպես «վստահելի գործընկեր»,- գրում է Bild-ի հեղինակը: