Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականն ավարտում է նախանշված ծրագրերի իրագործմամբ:
Կոմիտեն տարին ամփոփում է 1 տրլն 925 մլրդ դրամ հարկային եկամուտներով, որը գերազանցում է նախորդ տարվա հարկային եկամուտները և տուրքերը 338 միլիարդով կամ 21,4 %-ով, իսկ տարեսկզբին հաստատված ցուցանիշը՝ 81 մլրդ դրամով:
Տարին առանձնացել է հարկային և մաքսային ոլորտների արդյունավետ գործունեությամբ, ընթացակարգերի պարզեցմամբ և թվայնացմամբ, հետևողական բարեփոխումներով։
Մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել հօգուտ քաղաքացիների և տնտեսվարողների. էլեկտրոնային հարթակ են տեղափոխվել մի շարք ծառայություններ:
2022 թ. կատարված աշխատանքների մասին մանրամասն՝ տեսանյութում: