Լաչինի միջանցքի փակման հետևանքով Գորիսի հյուրանոցներում գտնվող Արցախի բնակիչներին է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Փոխնախարարը հետաքրքրվել է մինչ օրս հասցեագրված նրանց կարիքների լուծման ընթացքով:
Արմեն Նազարյանը նաև այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, հանդիպում ունեցել բուժանձնակազմի հետ, քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր: