2022-ը Գյումրու համար դարձյալ վերակառուցման տարի էր։ Ակտիվորեն շարունակվել է փողոցաշինությունը, հիմնանորգվել և շահագործման են հանձնվել փողոցներ և հրապարակներ։ Այս տարվա համար խոշորամասշտաբ ծրագիր է իրականացնելու Համաշխարհային բանկը:
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Նախագծային փուլն ավարտվել է Համաշխարհային բանկով ֆինանսավորվող Սլաբոդկա թաղամասի շինարարությունը կսկսվի գարնանը, կունենանք նաև Ամենափրկչի պուրակի, շատրվանի, Աբովյան, Շահումյան, Հանեսօղլյան, Նալբանդյան, Աճեմյան, Տերյան, Չայկովսկի, Խանջյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ և 23 թ. բազմաթիվ ծրագրեր։
Տարբեր ընկերություններ բնակարանաշինական աշխատանքները շարունակել են Գյումրիում։ 5 ընտանիքի սոցիալական բնակարան հատկացրել է Գյումրու քաղաքապետարանը, 36-ին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ 2022-ի կարևոր ձեռքբերումը, սական, ըստ Գյումրու քաղաքապետի, Կառավարության որոշումն է՝ մինչև 2027-ը ազատվել բոլոր տնակներից։
Տնտեսական ոլորտում երկու կարևոր հուշագիր է ստորագրել քաղաքային իշխանությունը։
Վարդգես Սամսոնյան - Համայնքի կողմից հատկացվել է տարածք՝ հողատարածք, կոմբինատ թաղամասում աշխատատեղերի հետ կապված ունենք հուշագրեր, մեկով՝ մինչև 1000 աշխատատեղ, մյուսը՝ 300, բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք, որ փաստաթղթային շրջանառությունը պարզեցվի, որ արագ գործընթաց զարգանա։
2022-ին Գյումրիում Կառավարություն-համայնք գործակցությամբ իրականացվել է 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրով՝ 3 մլրդ 394 մլն դրամ ընդհանուր բյուջեով:
Լիլիթ Թովմասյան (Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պատասխանատու) - Կարևոր է պետական ծրագրերի ներկայացումը: Մասնավորապես, Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատմական պատշգամբի վերանորոգումը և հարյուրամյակի շեմին կանգնած Տիկնիկայինի վերանոգորումը, որն իրականացրինք սուբվենցիոն ծրագրերով։
Համայնքային միջոցներով Գյումրիում կառուցվել է կամերային դահլիճ, Մշակույթի նախարարության հետ գործակցությամբ փոխվել է Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցասրահը։
2022-ին ևս Գյումրին զբոոսաշրջիկների համար սիրելի ուղղություն էր։ Միջինում Գյումրին ամսական 20 հազար զբոսաշրջիկի է ընդունում։
Լիլիթ Թովմասյան - Յուրաքանչյուր թանգարանում 14 հազար այցելու է ընդունել։ Սա կրկնակի մեծ է նախորդ տարվա ցուցանիշից: Ֆինանսական առումով ևս կրկնակի արդյունք ենք արձանագրել՝ 13 միլիոնի փոխարեն համայնքային բյուջե 26 մլն դրամ գումար են մուտք արել հինգ թանգարանները։
Կարևոր ևս երկու ձեռքբերում. 2022-ին համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10 տոկոսով, երկրորդ՝ այս տարվանից Գյումրու նախակրթարաններ հաճախելու վճարը 50 տոկոսով կզեղչվի: