Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ, քննարկել Կիևի և Լոնդոնի համագործակցությունը պաշտպանության ոլորտում։
«Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել ենք հետագա պաշտպանական համագործակցությունը: Պայմանավորվել ենք ակտիվացնել մեր ջանքերը։ Դրա համար արդեն կան կոնկրետ լուծումներ»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։