Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի առաջիկա հանդիպման հնարավորությունը, հայտարարել է, որ դա պարզ կլինի արտգործնախարարների հանդիպումից հետո:
«Սխալ կլիներ նման կանխատեսումներ անել։ Ի վերջո, այդ որոշումը պետք է կայացնի նախագահը։ Նախ տեղի կունենա պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը, ապա՝ արտաքին գործերի նախարարների, հետո՝ ղեկավարների»,- ասել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել: