ԱՄՆ-ը և Հարավային Կորեան այս պահին համատեղ զորավարժություններին ամերիկյան միջուկային ուժերի ներգրավումը չեն քննարկում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի արդյունավետ զսպումն ապահովելու նպատակով Վաշինգտոնն ու Սեուլը բանակցություններ են վարում ամերիկյան միջուկային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ անցկացնելու, ինչպես նաև դրանց գործողությունները միասին պլանավորելու հարցերով:
Ավելի վաղ կողմերը նշել էին, որ հակամարտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է Կորեական թերակղզում տեղակայել ռազմավարական միջոցներ, այդ թվում՝ ժամանակակից ավիացիա, սուզանավեր և ավիակիր խմբեր: