Ֆրանսիայի նախագահը Փարիզում ընդունել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստենսոնին։ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան որքան հնարավոր է շուտ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։
«Մենք կքննարկենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, որը ես ցանկանում եմ, որ տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։ Այդ առումով Ֆրանսիան հայտնում է իր համերաշխությունն ու աջակցությունը»,- հայտարարել է Մակրոնը շվեդ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ։
Ղեկավարները քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում, դրանից բխող ճգնաժամերը ԵՄ-ում: Անդրադառնալով ճգնաժամերին և Ուկրաինայի հարցին՝ Կրիստենսոնն ասել է. «Շվեդիան ԵՄ նախագահությունը ստանձնելու է շատ բարդ ժամանակահատվածում: Ուկրաինայի հաղթանակը գոյաբանական է Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար, սակայն նաև առերեսվում ենք էներգիայի և կլիմայի ճգնաժամերին, ահագնացող ինֆլյացիային, ինչպես նաև Եվրոպայի երկարաժամկետ մրցունակությունն ապահովելու խնդիրներին»:
Մաքուր էներգիայի մասին Կրիստենսենը նշել է, որ իր երկիրը կարող է յուրացնել միջուկային էներգետիկայի ոլորտում Ֆրանիսայի ունեցած փորձը, որով շատ տպավորված է: