Բուլղարական «Բուլգարգազ» ընկերությունը և թուրքական «Բոթաշ» պետական ընկերությունը գազային համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է մուտք տրամադրել թուրքական ընկերության տերմինալներ և գազափոխադրման ցանց:
Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Բուլղարիայի կառավարության շենքում՝ երկու երկրների էներգետիկայի նախարարներ Ռոսեն Խրիստովի և Ֆաթիհ Դոնմեզի ներկայությամբ:
«Բուլղարիան հնարավորություն է ստանում բնական գազ գնել համաշխարհային բոլոր արտադրողներից և բեռնաթափել այն Թուրքիայում, ինչը մեզ համար շատ հարմար է, համաձայնագրի շնորհիվ լուծվել է հեղուկ գազի բեռնաթափման ենթակառուցվածքի պակասի խնդիրը»,- ասել է Խրիստովը։
Դոնմեզը հայտնել է, որ գազային համաձայնագիրը ստորագրվել է 13 տարով, յուրաքանչյուր տարի կապահովվի 1,5 մլրդ խմ գազի տարանցումը, և դեպի Եվրոպա և Բուլղարիա մատակարարումների անվտանգությունը զգալի չափով երաշխավորված կլինեն։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ գազի այդ ծավալն ավելանա։ Դոնմեզը հավելել է, որ Բուլղարիայի հետ համաձայնագիրը թույլ է տալիս Թուրքիային հերթական քայլն անել գազափոխադրման կենտրոն դառնալու ուղղությամբ։