Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ֆեյսբուքյան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում: Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմել Արցախի ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: