ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին Բենեդիկտոս XVI-ի մահվան կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, նշված է.
«Ձերդ Սրբություն,
Սրտի խոր կսկիծով ստացա վաստակավոր քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի մահվան գույժը:
Հայ ժողովրդի և Կառավարության անունից ընդունեք խնդրեմ մեր խորին ցավակցությունները և զորակցությունը:
Բենեդիկտոս Պապն իր հոգևոր մտերմությամբ մեզ համար հանդիսացավ երկխոսության և սկզբունքայնության աննահանջ ջատագով:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»: