Մեր երկրում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով
հիվանդացության ակտիվություն է գրանցվում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Ակտիվության բարձր ինտենսիվություն կա նաև Եվրոպական տարածաշրջանի երկրներում։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար:
Առողջապահության նախարարությունը հորդորում է տարեց մարդկանց և քրոնիկական հիվանդություններով անձանց հանրային վայրերում կրել դիմակ վարակվելուց խուսափելու համար:
Սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում կրել դիմակ, հատկապես հանրային տրանսպորտից օգտվելիս, փակ տարածքներում և մարդկանց կուտակումների ժամանակ: