ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմի, ՀՀ մարզպետнերի և ենթակա մարմինների ղեկավարների հետ ամփոփել է 2022 թվականը։
Նախարարն ըստ ոլորտների առանձնացրել է կատարված աշխատանքը՝ մատնանշելով գրանցված արդյունքները, ձեռքբերումներն ու թերությունները։
«2022 թ․ բարդ, բայց արդյունավետ տարի էր։ Բարդությունների, դժվարությունների, չպլանավորված աշխատանքների մեջ մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք, մի շարք ոլորտներում լավ առաջընթաց ունենք։ Չկա մի կարևոր ցուցանիշ, որ 2021 թվականի համեմատ չի գերազանցվել։ Սա շատ լավ է, ողջունելի է, մենք պատրաստ ենք 2023 թվականին բոլոր ցուցանիշներով գերազանցել 2022 թվականը»,- ասել է նախարար Սանոսյանը։
Հանդիպման ավարտին նախարարության մի շարք աշխատակիցներ կատարված լավ աշխատանքի և ցուցաբերած բարձր պատասխանատվության համար խրախուսվել են շնորհակալագրերով։