Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ՓՈՒՎ սակրավորական խմբերը 2022 թ. ընթացքում շարունակել են կյանքին վտանգ սպառնացող զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքները:
Անցնող տարվա ընթացքում կատարվել է 530 ելք՝ որից 520 հետախուզական և ոչնչացման աշխատանքների, 10-ը՝ ականազերծում իրականացնելու համար:
Սակրավորական աշխատանքների արդյունքում Հանրապետության տարածքից հայտնաբերվել է 2041 միավոր պայթուցիչ, 14 հակատանկային ական, 37 հակահետևակային ական, 412 հրթիռ, 685 հրթիռակասետային ռումբ, 1013 ականանետային ական, 4961 արկ, 44074 հատ փոքր տրամաչափի զինամթերք, 134 գնդիկաբեկորային ավիառումբ, 726 ձեռքի նռնակ և 1674 հատ ՊԳ-7 տիպի նռնականետի նռնակ:
Մեկ տարվա ընթացքում հայտնաբերված փոքր և խոշոր տրամաչափի զենք-զինամթերքի ընդհանուր թիվը կազմել է 55393: Մաքրվել է շուրջ 117.800 քմ տարածք:
Հետախուզական աշխատանքներին զուգահեռ՝ սակրավորներն արձագանքել են քաղաքացիների բոլոր կանչերին, իրազեկման դասընթացներ անցկացրել ուսումնական հաստատություններում և բնակչության շրջանում:
Սպասվող պայթյունների մասին քաղաքացիներին նախապես տեղեկացվել է SMS հաղորդագրությունների միջոցով: