Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն իր և Ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
«Գալիք տարում մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և անվտանգ երթևեկություն: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ մեր բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար ակնկալում ենք նաև ձեր կարգապահությունն ու համագործակցությունը։ Ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում եմ լինել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, ալկոհոլ օգտագործած վիճակում չվարել տրանսպորտային միջոց, ցուցաբերել բարձր պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ:
Նախազգուշացնում եմ, որ ներողամտություն չի ցուցաբերվելու որևէ իրավախախտման նկատմամբ, և կիրառվելու են օրենքով նախատեսված ներգործություն բոլոր միջոցները»,- ասված է Կարապետյանի ուղերձում: