ՀՖՖ-ն ցավակցել է լեգենդար ֆուտբոլիս Պելեի մահվան կապակցությամբ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբ»,- ասված է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին մահացել է Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն: Նա 82 տարեկան էր: Այս մասին ինստագրամյան էջում գրել է նրա դուստրը:
«Այն ամենը, ինչ ունենք, քո շնորհիվ է: Մենք քեզ անսահման սիրում ենք: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա:
Դեկտեմբերի 26-ին Պելեն հրաժեշտ է տվել ընտանիքին. նրա վիճակն օրեցօր վատանում էր: