2023-ին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ, և պարբերաբար հարցումներ են անցկացվում ընտրողների տրամադրություններն ու դիրորոշումները պարզելու համար:
Թուրքական Yöneylem վիճակագրական-հետազոտական ընկերությունը այս տարվա դեկտեմբերի 22-27-ը տարեվերջյան սոցհարցում է անցկացրել գալիք տարվա ընտրությունների վերաբերյալ, որին մասնակցել է 2400 մարդ երկրի 27 նահանգից:
Հարցին, թե «Առաջիկա ընտրություններին կքվեարկե՞ք գործող նախագահ Էրդողանի օգտին», մասնակիցների 51.9%-ն ասել է, որ երբեք չի քվեարկի նրա օգտին:
Ընդդիմադիր թեկնածուի և Էրդողանի միջև ընտրություն կատարելիս մասնակիցների 50.7%-ը նշել է, որ ձայն կտա ընդդիմադիր թեկնածուի օգտին, իսկ 37.2%-ը՝ Էրդողանին, չկողմնորոշվածները կազմել են 8.7%:
Էրդողանի ու Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի ու Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշի ձայների հարաբերակցությունը, համապատասխանաբար, կազմել է 40.5%:50.1% և 55.9%:36.4%:
Հարցին, թե արդյոք երկիրը լավ է կառավարվում, մասնակիցների միայն 26.7%-ն է պատասխանել դրական, իսկ 56․6%-ն ասել է «ոչ»։