Ուկրաինայի նախագահը տարածում է իր վերընտրվելու գաղափարը. նրա գործընկերները սկսել են խոսել Զելենսկու նախագահելու երկրորդ ժամկետի մասին։ Այս մասին տեղեկացնում է Pravda.Ru-ն:
Նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, մասնավորապես, ասել է, որ Զելենսկին «Ուկրաինայի վերջին 30 տարվա լավագույն նախագահն է»։ Երմակի խոսքով՝ նա դեռ «շատ բան կարող է անել Ուկրաինայի համար»։
Լրատվականը նկատել է, որ Զելենսկու վերընտրվելու գաղափարը տարածվել է ուկրաինական զանգվածների մեջ, նրա շրջապատը բոլոր հարցազրույցներում սկսել է խոսել Ուկրաինայի ներկա նախագահի ապագայի մասին: