Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել համաշխարհային ֆուտբոլի աստղ Պելեի մահվան կապակցությամբ, հայտնում են բրազիլական լրատվամիջոցները։
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին Սան Պաուլու քաղաքի հիվանդանոցում 83 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո։
Հայտնի մարզիկներն ու քաղաքական գործիչները՝ Բրազիլիայի ընտրված նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Էդնալդո Ռոդրիգեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի ֆուտբոլիստներ Նեյմարը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և մյուսները, ցավակցություն են հայտնել հանգուցյալի ընտանիքին և ընկերներին: