Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի (Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներից անձին հանելու հիմքերը) 1-ին կետի 2-րդ մասի հիմքով (այդ մասին գրավոր դիմում է ներկայացրել): Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ից:
Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան:
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ն գաղտնի քվեարկությամբ Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու էր ընտրել նրա դիմումի համաձայն՝ նոյեմբերի վերջին:
Այս որոշումը արժանացել էր քաղհասարակության քննադատությանը: