«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրով 10 մարզի մոտ 1000 դպրոցական հնարավորություն ունեցավ ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը:
19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործությունները ցուցադրվեցին դպրոցների միջանցքներում:
Ծրագրի նպատակը մարզերի մշակութային կյանքը ակտիվացնելն էր, նաև պատանիների մոտ թանգարան այցելելու սովորույթ ձևավորելը:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: